Ջրաշուշանի տերևուքի պես
փռված եմ կյանքի ջրերի վրա,-
աշուն է արդեն, ծաղիկս չկա,
բայց քո հեռացող սրտից եմ այսպես
սրսփում անկյալ օրերի վրա:-
Փխրուն եմ, փափուկ, ճկվում եմ շտապ
կրծքիս ծանրացող բեռ ու ճնշումից,-
մեկ է՝ ցողունիս մնում եմ կառչած,
կդիմակայեմ հողմ ուշառաչին,
թե միշտ մերձ լինես անքուն ջրերիս:
29.01.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ